1677 դիտում
15:40 05-12-2018
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է:
Արթիկի, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում:
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
18:13 15-11-2018
Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
4207 դիտում
11:00 09-11-2015
Հանրապետության որոշ ճանապարհներին ձյուն և ձնախառն անձրև է
6055 դիտում
18:26 23-12-2017
Աշոցքի, Արթիկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
Այս բաժնից
760 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ