2001 դիտում
23:30 05-12-2018
«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ ծրագիր, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, հարկային օրենսդրության փոփոխությանը և արտաքին քաղաքականությանը: : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, քաղաքական միավոր է: Այն հիմնադրվել է 3 տարի առաջ և 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը:
Նմանատիպ նյութեր
961 դիտում
13:52 11-09-2014
Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում ընդդիմության շարքերում կլինի
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված