211652_close_icon
views-count17184 դիտում article-date 13:40 22-09-2023

«Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում»․ ՀՀ ոստիկանապետը՝ ոստիկանության՝ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին. aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում»,-լրագրողների փաստմանը՝ կարմիր բերետավորները անհնազանդություն իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրում, մարմնական վնասվածքներ հասցնում, պառկեցնում ասֆալտին և հարցին՝ սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, այսպես պատասխանեց ՀՀ կառավարության շենքի առաջ ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց՝ «կնայենք կադրերը, ծառայողական քննություններ կնշանակվեն, պարզաբանումներ կլինեն»։ Դիտարկմանը՝ փորձը ցույց է տալիս, որ ծառայողական քննություններն արդյունավետ չեն, ՀՀ ոստիկանապետն այսպես արձագանքեց․ «Տալիս են, տալիս են»։ Հարցին՝ որևէ ոստիկան ծառայողական քննության արդյունքում ազատվե՞լ է աշխատանքից, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այստեղ չեմ կարող պատասխանել, հերիք է»։

Հարցին՝ ինչո՞ւ են այսքան ոստիկաններ բերվել ՀՀ կառավարության շենքի առաջ, ոստիկանապետը պատասխանեց․ «Հասարակական կարգ ենք պահում»։

Նմանատիպ նյութեր