2026 դիտում
09:36 07-12-2018
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի․ The Guardian
Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ հաջորդ ամառվանից կվերանա բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսի, տրամվայի և մերձքաղաքային գնացքների համար վճարը։ Բացի այդ, ինչպես խոստացել էին իշխանությունները, Լյուքսեմբուրգի Մեծ Հերցոգության օրացույցում կհայտնվի ևս երկու տոնական օր․ տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2018/dec/05/luxembourg-to-become-first-country-to-make-all-public-transport-free]The Guardian[/url] բրիտանական թերթը։
Այս որորշումը երկրի իշխանություններն ընդունել են ճանապարհներին մեծ խցանումների հետ կապված։ Մայրաքաղաքում ապրում է 110․000, երկրում՝ 600․000 մարդ, սակայն ամեն օր հարևան Գերմանիայից և Ֆրանսիայից Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ, որի հետևանքով հատկապես մայրաքաղաքի երթևեկությունը երկար ժամանակով կանգ է առնում։
Իշխանությունները մտադիր են անվճար դարձնել նաև գնացքով առաջին և երկրորդ կարգի երթևեկությունը։
Նախկինում Լյուքսեմբուրգում անվճար էր միայն երեխաների և ուսանողների երթևեկությունը։
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
16:58 27-02-2021
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա մինչև 18 տարեկանների համար
1104 դիտում
15:34 11-06-2015
Լյուքսեմբուրգում շաբաթ օրերին ավտոբուսային երթևեկությունը անվճար կլինի
15517 դիտում
22:58 24-08-2023
Կենտրոնի 10 շենքի տանիքը վաճառելով հնարավոր է տրանսպորտն անվճար դարձնել․ Վիկտոր Մնացականյան. aravot.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը