211652_close_icon
views-count1029 դիտում article-date 15:34 11-06-2015

Լյուքսեմբուրգում շաբաթ օրերին ավտոբուսային երթևեկությունը անվճար կլինի

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Լյուքսեմբուրգի համանուն մայրաքաղաքում այսուհետ շաբաթ օրերին ավտոբուսային ցանցի, ինչպես նաև «Eurobus» և RGTR բոլոր գծերն անվճար կլինեն: Տվյալ նորամուծությամբ քաղաքային իշխանությունները երկարաժամկետ զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ բավարարում են քաղաքային առևտրականների խնդրանքը և փորձում են խթանել համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերի` քաղաքով երթևեկելու համար հասարակական տրանսպորտ օգտագործելը: Քաղաքային ավտոբուսներում անվճար շաբաթ օրերը կտևեն մինչև 2017-ի վերջը:

Նմանատիպ նյութեր