5299 դիտում
10:34 07-12-2018
Միայն հոկտեմբերին Հայաստանից դուրս է բերվել մոտ 121,5 մլն դոլար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար:
Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից:
2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից՝ մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին՝ 92.3 մլն դոլար:
Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը՝ փորձելով ճողոպրել այստեղից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3647 դիտում
09:34 11-02-2017
Հայաստանից անցյալ տարի դուրս է բերվել 816 մլն 982 հազար դոլար. «Ժողովուրդ»
3652 դիտում
10:42 02-02-2018
2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար. «Ժողովուրդ»
1846 դիտում
14:52 21-03-2017
Բրիտանական բանկերի միջոցով Ռուսաստանից 740 մլն դոլար է դուրս բերվել. The Guardian
Այս բաժնից
745 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2053 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1000 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»