3686 դիտում
09:34 11-02-2017
Հայաստանից անցյալ տարի դուրս է բերվել 816 մլն 982 հազար դոլար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից կապիտալի արտահոսքը գնալով ավելանում է։ Եթե 2015-ին ՀՀ-ից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, ապա 2016թ. այդ թիվը հասել է 816 մլն 982 հազար դոլարի։
Սրանք, ի դեպ, օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում։ Մինչդեռ ամեն տարի Հայաստանից հսկայական գումարներ դուրս են բերվում նաև ապօրինի ճանապարհով, և ժամանակին այդ մասին զեկույց էր հրապարակել «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ 2003-2013թթ. ընթացքում ապօրինի դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար։
Իսկ օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն այն միջոցներն են, որոնք կարող էին ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում նվազել են արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները։ Ըստ ԿԲ-ի՝ 2016թ ֆիզիկական անձանց անունով մուտք է եղել 715 մլն 901 հազար դոլար՝ 2015թ. 870 մլն 667 հազար դոլարի փոխարեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5347 դիտում
10:34 07-12-2018
Միայն հոկտեմբերին Հայաստանից դուրս է բերվել մոտ 121,5 մլն դոլար․ «Ժողովուրդ»
3703 դիտում
10:42 02-02-2018
2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»