1430 դիտում
16:03 07-12-2018
Հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները. Արսեն Թորոսյանի ուղերձը Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ. Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա:
30 տարի առաջ այս օրն աղետալի երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի շարք տարածքներ` Լոռու և Շիրակի մարզերի մեծ քաղաքներ, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր` խլելով 25 հազար կյանք, անօթևան թողնելով շուրջ կես միլիոնից ավելի մարդու:
Համազգային աղետը միավորեց աշխարհասփյուռ հայությանը, 100-ից ավելի երկրներ իրենց ներդրումն ունեցան: Աշխարհի տարբեր ծայրերից հումանիտար, ինչպես նաև հոգեբանական աջակցությունը չուշացավ: Ցավոք, երկիրը տևական ժամանակ ցնցումներից դուրս չէր գալիս, մարդկային կորուստներն այլևս հետ չէին բերվի:
Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան: Ուզում եմ նշել, որ ի թիվս այլ նախաձեռնությունների` վերջերս բացվեց նորագույն սարքավորումներով հագեցած Վանաձորի բժշկական կենտրոնը և նման քայլերը շարունակական են լինելու: Համոզված եմ` հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները և Հայաստանի ցանկացած անկյունում ամուր կկանգնենք հողին` առողջ հոգով և առողջ մարմնով»:
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
15:33 07-12-2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ուղերձը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ
3035 դիտում
21:16 07-12-2018
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկը պարգևատրվել է դեսպանության շնորհակալագրով
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»