1483 դիտում
20:28 07-12-2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցավոք, Գյումրիում ավելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:
Երկրաշարժից հետո ի հայտ եկած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում և վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը: Գյումրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետության, մեր բոլորի ցավն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում:
Սկսած 2015 թվականից «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է հատկացրել Գյումրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին հանձնել ենք հիմնանորոգված, կահավորված, կենցաղային տեխնիկայով և ջեռուցման համակարգով համալրված վիճակում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձևաչափով է շարունակելու Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թվով ընտանիքների, փոխել նրանց կյանքը, փոխել Գյումրի քաղաքի դիմագիծը:
[b]
#Արարենք միասին, #Նոր Գյումրի
Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի
գործադիր տնօրեն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
16:46 01-07-2019
Պետությունն այս տարի Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 60 ընտանիքի կապահովի բնակարանով
1242 դիտում
20:45 29-03-2021
Արցախում շուրջ 6000 ընտանիք կապահովվի բնակարանով. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»