Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց «Հանուն խաղաղության». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկել է 9/18 ընտրական տեղամասում։
Ինչպես և Սերժ Սարգսյանի դեպքում, այս ընտրատեղամասում էլ մատնահետքը ստուգող սարքը Լեւոն Տեր- Պետրոսյանի մատնահետքը չի ճանաչել։
Լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
«Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- մեկնաբանեց Լևոն Տեր-Պետորսյանը։
Իսկ հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյալ նա մտահոգություններ ունի՞, Լևոն Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։