211652_close_icon
views-count1697 դիտում article-date 15:40 10-12-2018

Այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար. ՍԴՀԿ-ն ուղերձ է հղել

Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, վերաիմաստավորելով յուրաքանչյուր քվեն։ Իսկ սա անտարակույս Թավշյա հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է: Հուսով ենք, որ այս ընտրություններով սկիզբը կդրվի քաղաքական նոր մշակույթի, հիմնված ժողովրդավարական ակզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը: Շնորհավորում ենք նաև ընտրություններում հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա կառավարությունը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի»։

Նմանատիպ նյութեր