1289 դիտում
16:45 10-12-2018
Առաքելական Սուրբ Եկեղեցին ինչպես միշտ իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը
Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դարձան կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների:
Այս մասին ասված է Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիոթով:
«Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար:
Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ինչպես միշտ իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման:
Տիրոջ շնորհը, սերը և ողորմությունը թող լինի մեր ժողովրդի հետ ի Հայաստան և ի Սփյուռս այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
2653 դիտում
11:14 01-01-2020
Մեր Տիրոջ սերն ու առատ շնորհները միշտ ձեզ հետ լինեն. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ
1327 դիտում
12:18 02-01-2024
Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելը քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ․ Դավիթ Թումասյան
Այս բաժնից
613 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
685 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
733 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից