3893 դիտում
23:03 10-12-2018
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
Միջբուհական ուսանողական օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը փաստեց, որ առաջին անգամ այն կազմակերպվել է նախորդ տարի և նվիրված է եղել ՈԻԳԸ-ի
հիմնադրման 70-ամյակին:
«Ստանալով դրական շատ արձագանքներ՝ որոշեցինք միջոցառումը պարբերական դարձնել և ամեն տարի կազմակերպել՝ հնարավորություն տալով ուսանողներին մրցել և էլ ավելի ամրապնդել ստացած գիտելիքները»,- ասաց ՈՒԳԸ նախագահը:
Ուսանողական օլիմպիադային այս տարի մասնակցում են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մեկական թիմեր, որոնք բաղկացած են հինգ ուսանողներից:
Միջբուհական օլիմպիադան բաղկացած է մրցութային երեք օրերից: Առաջին օրը թիմերին տրվում են տեսական հարցեր, իսկ երկրորդ օրը թիմերը հանդես են գալիս զեկուցումներով, որոնց թեմաները տրվել են նախօրոք: Զեկուցումների ժամանակ
մասնագիտական ժյուրին գնահատելու է ինչպես մատուցվող նյութի վերաբերյալ ուսանողների իմացությունը, այդպես էլ ներկայացնելու հմտությունները:
Մրցութային առաջին և երկրորդ օրերին հավաքած միավորների արդյունքների հիման վրա՝ երեք թիմեր կմասնակցեն օլիմպիադայի վերջին փուլին, որտեղ ուսանողներն արդեն կկիրառեն գործնական հմտությունները՝ իրականացնելով քիմիական փորձեր:
Օլիմպիադայի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներ Ռոբերտ Ադամյանը և Իսկուհի Ալեքսանյանը, որոնք կորոշեն օլիմպիադայի հաղթողներին: Բացի այդ՝ այս տարի սահմանվել են նաև անվանական մրցանակներ: Մասնավորապես՝ օլիմպիադայի ավարտին կպարգևատրվեն լավագույն ավագը և լավագույն զեկուցողը:
Ի դեպ, այսօր՝ մրցութային առաջին փուլից առաջ, ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Քամալյանը՝ ներկայացնելով քիմիական տարրերի Մենդելեևի պարբերական համակարգի նոր խմբագրված տարբերակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4504 դիտում
22:51 24-12-2016
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»