211652_close_icon
views-count17228 դիտում article-date 18:36 10-12-2018

Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ հանդիսասրահում կայացել է «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2018» մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին ՀՊՏՀ հանդիսասրահում կայացավ «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2018» մրցանակաբաշխությունը: Պարգևատրվեցին 5 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսանողները՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող մարզիկ», «Հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»: Մրցանակաբաշխությանը ներկա էին հատուկ հյուրեր. ծանրամարտի աշխարհի առաջնության նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, «Լոռե թրավել» ընկերության հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Գևորգյանը, սիրված երգիչ Գոռ Սուջյանը: Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո կայացավ Գոռ Սուջյանի կենդանի կատարումներով համերգային ծրագիրը, որը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով: «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարապետյանը, ով միջոցառման ընթացքին հետևեց և իր ողջույնի խոսքն ուղղեց տեսահեռարձակումով, քանի որ այս պահին գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովին: Հաղթողի մրցանակը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանից ընդունեց Նարեկի մայրը: Բոլոր անվանակարգերի հաղթողները Ուսանողական խորհրդի կողմից պարգևատրվեցին խորհրդանշական գավաթներով և պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, համալսարանի ղեկավարության կողմից՝ դրամական պարգևով, և «Լոռե թրավել» ընկերության կողմից՝ ձմեռային եռօրյա հանգստի ուղեգրերով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր