31051 դիտում
21:40 01-07-2017
Հովհաննես Հարությունյանը միաձայն ընտրվել է Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ հուլիսի 1-ին, կայացավ Ուսանողական խորհրդի կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող Ընդհանուր ժողովի ամփոփիչ նիստը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, բուհի պրոռեկտորները, պրոֆեսորա-դասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, Ընդհանուր ժողովի պատվիրակներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր: Նիստը վարում էր ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանը:
Օրակարգում ներառված էին 3 հիմնական հարցեր. անցած՝ 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների ներկայացում, ամփոփում և գնահատում, Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Խառատյանի հրաժարականի ներկայացում և Ուսանողական խորհրդի նոր նախագահի ընտրություն:
Օրակարգի առաջին կետով հաշվետվությամբ ելույթ ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սեգեյ Խառատյանը, ով ներկայացրեց նախորդ տարում կատարված ամբողջ աշխատանքը՝ տեսահոլովակով ամփոփելով իրականացված ավելի քան 260 խոշոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնցից շատերն իրենց մասշտաբներով և բովանդակությամբ կրեցին համապետական նշանակություն:
Օրակարգի երկրորդ կետով Ընդհանուր ժողովի պատվիրակների կողմից Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը:
Պատվիրակների որոշմամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը, որն էլ անմիջապես ձեռնամուխ եղավ քվեարկության կազմակերպմանը: Փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Ընդհանուր ժողովի պատվիրակներն իրենց վստահության քվեն միաձայն հանձնեցին Հովհաննես Հարությունյանին, ով և ընտրվեց Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում:
Վերջինս իր ելույթում խոստացավ անել ամեն բան ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի գրանցած ձեռքբերումները պահպանելու, որակական ավելի բարձր նշաձող սահմանելու և հաջողությունների ու հաղթանակների թիվը բազմապատկելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4440 դիտում
22:37 14-12-2014
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը դարձավ 20 տարեկան
3916 դիտում
22:23 19-04-2016
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը համազգային ռեկորդ է արձանագրել
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված