10186 դիտում
09:49 11-12-2018
ԲՀԿ-ն, հավանաբար, ԱԺ փոխնախագահ կառաջարկի Նաիրա Զոհրաբյանին․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, և այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել:
Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը:
Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2551 դիտում
09:28 05-02-2016
ԲՀԿ-ականները փորձում են Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անել. «Չորրորդ իշխանություն»
2265 դիտում
09:39 16-02-2016
Քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը. «Հայկական ժամանակ»
6246 դիտում
09:23 09-04-2019
Նաիրա Զոհրաբյանին «ախրանիկ» կտրամադրվի՝ մինչև կրքերը հանդարտվեն. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը