211652_close_icon
views-count2265 դիտում article-date 09:39 16-02-2016

Քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։ Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին։ Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ։ ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակաոգային հանձնաժողով, և ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր