2568 դիտում
14:24 11-12-2018
«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագրի եզրափակիչ միջոցառումը կկայանա դեկտեմբերի 13-ին, «Messier 53» հյուրանոցի «Կոլոլակ» սրահում
«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրն արդեն նոր ֆորմատով երրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում:
Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00 “Messier 53” հյուրանոցի «Կոլոլակ» սրահում: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնավոր այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:
Դուք հնարավորություն ունեք առաջարկել 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:
• հայրենիքի երիտասարդ պաշտպան
• երիտասարդ մշակութային գործիչ
• երիտասարդ բժիշկ
• երիտասարդ մարզիկ
• երիտասարդ գիտնական
• երիտասարդ գործարար
• երիտասարդ բնապահպան
• երիտասարդ գյուղատնտես
• երիտասարդ աշխատող
• երիտասարդ հայրենադարձ
• տարվա երիտասարդ
Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար մեր մասնակցությունն ու ռեալ ներդրումն ունենալ նման հրաշալի միջոցառման մեջ և օգնել մեր նախընտրած թեկնածուներին դառնալ 2018 թվականի լավագույն երիտասարդներից մեկը:
Նմանատիպ նյութեր
964 դիտում
16:43 23-10-2019
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը
28017 դիտում
12:05 30-08-2017
Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան ամառ 2017» ծրագրի եզրափակիչ միջոցառումը
4128 դիտում
22:45 25-05-2018
«Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն