74568 դիտում
22:48 11-12-2018
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 43–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Opel-ի վարորդը հիվանդանցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 35 XD 282 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է իր առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի 07 ՏԼ 804 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարոդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքներն են կատարել Չարենցավանի քննչական բաժնի քննիչները ՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնի քննիչ Վիգեն Առաքելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մինչ քննիչի ժամանումը, դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, սակայն, երբ հիվանդանոցից ահազանգը ստացվեց, որ վիրավորը մահացել է, դեպքի վայր ժամանեցին քննիչները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր էր ժամանել Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+