6915 դիտում
17:56 12-12-2018
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին ներկայացել է նաև տուժող կողմը. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/12/12/Hayk-sargsyan/2870967]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։
Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։
Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը, դիմելով դատարվորին նկատեց, որ տուժողի շահերը պաշտպանելու որևէ խնդիր չկա։ Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշեց, որ քանի որ դատական նիստերը բաց են ու դահլիճում տեղ կա, ոստիկանները կարող են տեղափոխվել, իսկ տուժողի անվտանգությունը կապահովեն նիստից հետո։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/12/Hayk-sargsyan/2870967]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
08:56 15-08-2024
Կաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2104 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)