211652_close_icon
views-count17045 դիտում article-date 15:50 02-12-2016

«Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. ինչո՞ւ նիստին չէր ներկայացել նաև Վահան Շիրխանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2016/12/02/zinvac-xumb/2210704]tert.am[/url]-ը։ Ներկայացվեցին դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ: Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:40-ին: Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը: «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»։ Նշենք, որ գործով անցնում է 20 անձ, իսկ որպես զինված խմբի ղեկավար՝ Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից, գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/12/02/zinvac-xumb/2210704]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ էին գտնվում Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն էին կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել էր պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկային, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր