29208 դիտում
14:34 13-12-2018
Արտակարգ իրավիճակ Սարավանի ոլորաններում. մերկասառույցի պատճառով վարորդները հայտնվել են անօգնական վիճակում. տեղում միայն աշխատում են ճանապարհային ոստիկանները. մնացած պատասխանատուներն «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարավանի ոլորաններում Վայքի ճանշինը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից ու ձյունից մաքրելու ուղղությամբ։
Այս պահին միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողներն են, որ վարորդներին մեծ դժվարությամբ օգնություն են ցուցաբերում։
Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեծ թվով բեռնատար և փոքր ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։
Տեղում են 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանը, ովքեր իրենց հիմնական գործը թողած՝ ավտոմեքենաներ է, որ բրթելով մի կերպ դուրս են բերում խցանումներից։
Վարորդներն «ամենավերջին խոսքերն են շռայլում» կապի և տրանսպորտի նախարարության, «Հայավտոճան»-ի և Վայքի ճանշինի աշխատակիցների հասցեին՝ ասելով. «Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+