211652_close_icon
views-count38733 դիտում article-date 13:46 10-05-2023

Հակասանիտարական իրավիճակ և խոլերայի իրական վտանգ Զովունի գյուղում․ վնասված խողովակից 6 ամիս է՝ կեղտաջուրը դուրս է գալիս ու ողողում Զովունի-Եղվարդ գլխավոր ճանապարհը․ պատասխանատուներն էլ «ուղտի ականջում քնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիրակի՝ մայիսի 7-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարն անդրադարձել էր հանրապետությունում և մայրաքաղաքում պատկան մարմինների քար անտարբերության և ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում մի քանի վարչական շրջաններում կոյուղաջրերի վնասման հետևանքով առաջացած հակասանիտարական իրավիճակին։

Այսօր՝ մայիսի 10-ին, SHAMSHYAN.com էին ահազանգել Զովունի գյուղի մի քանի բնակիչներ, ովքեր ասում էին, որ տեսնելով «Սուր անկյուն» հաղորդաշարը, խնդրում էին, որ SHAMSHYAN.com-ն էլ անդրադառնա իրենց գյուղում ստեղծված նման իրավիճակին։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «6 ամիս է՝ ահազանգում ենք Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմ,  6 ամիս է Զովունի գյուղապետարան ենք դիմում, 6 ամիս է «Վեոլիա Ջուր» ենք դիմում, բայց միևնույն է՝ ոչ մի օգուտ։ Ամբողջ գյուղում տիրում է գարշահոտություն, կեղտաջուրը ողողում է նաև գլխավոր ճանապարհը, բայց նշված կառույցների պատասխանատուները կարծես՝ «ուղտի ականջում քնած լինեն»։ 

Հետաքրքիր է՝ էդ մարդիկ մարմնի ո՞ր մասով են մտածում։ Ասում են՝ պայքարում ենք համաճարակի ու տարատեսակ հիվանդությունների դեմ։ Բա սրա դեմ ո՞վ է պայքարելու։ Գոնե՝ մարդ եղեք։ Նստել եք Ձեր աշխատասենյակիների տաքուկ աթոռներին ու միայն Ձեր թափաններն եք լցնում։ Բա էս կեղտաջուրը, որ 6 ամիս է հոսում է փողոցներով, ո՞վ է դրա դեմն առնելու։ Տեղն էլ ենք ցույց տվել։ Եթե մի քիչ մարդ լինեք և հարգեք ձեր սպառողին, ում տված վճարումներով եք աշխատավարձ ստանում, էս խայտառակ վիճակին 1 ժամում կարող եք վերջ տալ։

Բավական է, մեր համբերության բաժակն արդեն լցվել է։ Մնում է՝ հրաժարվենք վճարումները կատարել։ Նորմալ երկրում վճարում են դրական աշխատանքի համար։ Իսկ 6 ամիս է ձեզանից ոչ մի դրական արձագանք չենք ստացել՝ հարգելի Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար, հարգելի Զովունի գյուղապետարանի ղեկավարութուն, հարգելի Վեոլիա Ջրի պատասխանատուներ․․․»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները նաև «ամենաքաղցր» խոսքերն էին ուղղում պատասխանատուներին։ Իսկ կեղատջուրը դուրս է գալիս գյուղի փողոցով անցկացված վնասված խողովակից, որը եթե ցանկանան՝ այսօր կարող են վերացնեն խնդիրը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր