211652_close_icon
views-count3292 դիտում article-date 17:42 13-12-2018

Գորիսի, Մեղրու, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում. բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: [b]Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: [/b] Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր