1410 դիտում
20:36 13-12-2018
Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող ճանապարհը վերանորոգվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհը վերանորոգվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ՝ դիտարկելով նշված ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունը՝ «Մոստովիկ» ՍՊԸ և «Մերձմոսկովյան» համատեղ ձեռնարկությունը, վերականգնել է ճանապարհի երթևեկային մասը, վերականգնել ջրահեռացման համակարգը, վերակառուցել ոռոգման ջրագիծը, կառուցել կողնակներ, կատարել մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ և այլն։
Նորոգվել են նաև ճանապարհի վրա գտնվող երկու կամուրջները։
Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն իր շնորհակալությունն է հայտնում ճանապարհը հիմնանորոգելու համար. ավելի քան 30 տարի այն չէր վերանորոգվել։ Համայնքապետը ցույց է տալիս ճանապարհի նախկին վիճակը պատկերող լուսանկարներ ու ասում, որ վերջապես ազատվեցին փոսերից ու ցեխից։
Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամ Ավագ Պետրոսյանը նկատում է, որ ճանապարհը վերանորոգվել է բարձր որակով, թերություններ չեն նկատվել։ «Աշխատանքները նորմալ կատարվել են, հիմա պետք է ճանապարհը լավ պահպանվի, սա կարևորագույն հարց է։ Պահպանումը համայնքի, մարզի խնդիրն է»,- ասաց պարոն Ավագյանը։
Նշենք, որ ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:
[b]«Տրանսպորտային ծրագրերի
իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար