211652_close_icon
views-count3246 դիտում article-date 14:02 14-12-2018

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի կառավարության համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը հաստատել է կառավարության ևս մեկ որոշում, որի համաձայն Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր