5855 դիտում
20:55 14-12-2018
Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
[b]Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է:[/b]
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը