211652_close_icon
views-count4736 դիտում article-date 14:16 16-12-2018

«Իմ քայլը» դաշինքին տրվում է 88 մանդատ, ԲՀԿ-ին՝ 26, «Լուսավոր Հայաստանին»՝ 18․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։ ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։ 88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։ Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։ Դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։

Նմանատիպ նյութեր