211652_close_icon
views-count3515 դիտում article-date 15:47 17-12-2018

Չեմպիոնների լիգա. Հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի զույգերը. կլինի 2 սուպերդիմակայություն

Շվեյցարիայի Նիոնում քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի՝ խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածների: Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը «Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի» «Ատլետիկո»-«Յուվենտուս» «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ «Տոտենհեմ»-«Բորուսիա» «Լիոն»-«Բարսելոնա» «Ռոմա»-«Պորտու» «Այաքս»-«Ռեալ» «Լիվերպուլ»-«Բավարիա» Ի՞նչ կարելի է ասել վիճակահանության արդյունքների մասին. ստացանք երկու սուպերդիմակայություն. «Ատլետիկո»-«Յուվենտուս», «Լիվերպուլ»-«Բավարիա»: Թղթի վրա այս զույգերի ֆավորիտները «Յուվենտուսն» ու «Լիվերպուլն» են, սակայն բացարձակապես անկախատեսելի հանդիպումներ են լինելու: Սակայն մեզ ամենաշատը դուր եկավ «Տոտենհեմ»-«Բորուսիա» դիմակայությունը: Երկու թիմ, որոնք մոտավորապես նույն խաղաոճն են դավանում՝ թիմային, հարձակողական, վառ կոմբինացիոն, որոնք շեշտը դնում են արագ գրոհների և հակագրոհների վրա: Սա պետք է որ գոլերով հարուստ ճակատամարտ լինի: 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12-13-ին և փետրվարի 19-20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-6-ին և մարտի 12-13-ին:

Նմանատիպ նյութեր