1536 դիտում
12:00 18-12-2018
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել՝ խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու և ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10178 դիտում
15:37 23-09-2018
Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
3425 դիտում
16:24 09-06-2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 2 անձ բերման է ենթարկվել. Դատախազություն
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»