2304 դիտում
21:52 18-12-2018
Ուղևորը գումար է վերցրել տաքսու վարորդից և սպառնացել նրան
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին 37-ամյա տաքսու վարորդից հաղորդում էր ստացվել, որ «Մալաթիա» տոնավաճառից ուղևոր է վերցրել ու տարել Մասիս քաղաքի մոտակայք, որտեղ ուղևորը իրենից 5000 դրամ է վերցրել, հետո քաշքշել են իրար, ուղևորը սպառնացել է, որ դանակով կխփի իրեն, ապա դիմել է փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տուժողը իրեն պատկանող «Օպել» մակնիշի վտոմեքենայով նշված տոնավաճառի դիմացից անծանոթ երիտասարդի տեղափոխել է Այնթապ գյուղ, որտեղ սուպերմարկետի մոտ, մորը դեղ գնելու պատրվակով, ուղևորը վարորդից խնդրել է 5000 դրամ՝ ասելով, որ վարձավճարի հետ կվերադարձնի, սակայն հասնելով Այնթապ գյուղում իր նշված վայր՝ հրաժարվել է վերադարձնել գումարը և վարձավճարը, վիճաբանել է վարորդի հետ և սպառնացել, որ կվնասի նրան:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 17-ին պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված Զավեն Մ.-ն, որը ներկայացել է Մասիսի քննչական բաժին և տվել ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
16:07 04-06-2024
Մաքսային տեսուչը կաշառք էր վերցրել իրանցի 11 վարորդից․ գործի նախաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»