1234 դիտում
16:07 04-06-2024
Մաքսային տեսուչը կաշառք էր վերցրել իրանցի 11 վարորդից․ գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր տեսակի և քանակությամբ ապրանքներ ՀՀ տեղափոխող բեռնատարների 11 վարորդների իրավունքները ոտնահարելու սպառնալիքով նրանցից պարբերաբար կաշառք է ստացել:
Մասնավորապես՝ ՊԵԿ մաքսային տեսուչը նշված վարորդների բեռնատար տրանսպորտային միջոցներն ու բեռները անհարկի սպասեցնելու և այդ կերպ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող փաստաթղթերում և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշումներ կատարելու գործընթացում խոչընդոտներ ստեղծելու սպառնալիքով նրանցից պահանջել և ստացել է մանր չափի կաշառք:
Կաշառք ստանալու համար ՊԵԿ մաքսային տեսուչ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ):
Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1922 դիտում
21:08 21-03-2014
Դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2120 դիտում
13:10 06-12-2018
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»