211652_close_icon
views-count1917 դիտում article-date 18:54 19-12-2018

Մարկ Գրիգորյանն ազատվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից: «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրեց խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին: Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր