211652_close_icon
views-count82898 դիտում article-date 13:12 29-10-2024

Գյումրիում՝ Մայր Հայաստանի տարածքում, թանկարժեք «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնվեցին պարեկների իրականացրած օպերացիայի տակ, որը կրել է «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբեի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչութան ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ Գյումրիում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիան:

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի գումարտակում երեկ՝ հոկտեմբերի 28-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի օր առաջ Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի մոտ, «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել նշված հատվածում՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:  

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզում են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերում ու տեղափոխում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր