211652_close_icon
views-count8303 դիտում article-date 21:38 19-12-2018

«Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը

[url=https://www.tert.am/am/news/2018/12/19/My-step/2876995]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը: «Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք, եղավ հարց ու պատասխան, և վերջում քվեարկությամբ վարչության բոլոր առաջարկներն ընդունվեցին»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/My-step/2876995]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր