2086 դիտում
16:23 14-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը
7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը:
Հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման հայտարարությունն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Լենա Նազարյանն առանձնանում է իր անաչառ մարդկային հատկություններով, դերակատարում է ունեցել ընտրական գործընթացներն ավելի ժողովրդավարական դարձնելու գործում»,-ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ` Նազարյանը նաև կարևոր դերակատարում է ունեցել նախորդ գումարման ԱԺ-ում: Նրա համար քաղաքացին ու անհատը բարձրագույն արժեքներ են:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
«Իմ քայլը» դաշինքն արդեն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը փոխնախագահներից մեկի պաշտոնում:
ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
16:22 14-01-2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը
2625 դիտում
12:23 14-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված