211652_close_icon
views-count28230 դիտում article-date 22:26 19-12-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «գոլդ» համարանիշներվ BMW-ն, Lexus-ն ու Audi-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Ռոմիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի 66 RO 966 համարանիշի, 19-ամյա Դայաննա Հովհաննիսյանի վարած Lexus մակնիշի 87 ZZ 888 համարանիշի և 53-ամյա Կամո Բալյանի վարած Audi մակնիշի 90 OF 090 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարոդ Վ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Լուսինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր