211652_close_icon
views-count2548 դիտում article-date 12:13 06-02-2025

Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վ. Վաղարշյան փողոցի հատման վայրում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հերման Է.-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա էդգար Գ.-ի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հ. Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Գ. Կարապետյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունւ փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությւոնների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Սիմոնյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր