2646 դիտում
16:44 20-12-2018
Որևէ կոմպրոմիս պետք է չլինի․ պետք է ուղղակի արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ որակի վերահսկողությունը:
«Հատկապես ճանապարհների առումով դա կարևոր է, որովհետև եթե մենք փող ենք ծախսում՝ ճանապարհ նորոգում և եթե այդ ճանապարհը չի ծառայելու այնքան, որքան նախատեսված է տեխնիկական առաջադրանքներով։ Սա նշանակում է, որ մենք երբեք մեր ճանապարհային ցանցի հարցը չենք լուծելու: Այսինքն, եթե մենք փող ենք ծախսում այն հաշվարկով, որ այդ ճանապարհը պետք է 10 տարի ծառայի, բայց ծառայում է 5 տարի կամ 7, ապա դա նշանակում է, որ մենք անընդհատ ճանապարհի խնդիր ենք ունենում: Եվ այստեղ պետք է ամենաբարձր ստանդարտներն ապահովվեն և որևէ կոմպրոմիս պետք է չլինի: Ձեզ հայտնի ժամանակներից հայտնի է, որ ճանապարհներն ամենալավ տեղն են ձեզ հայտնի մեխանիզմները գործարկելու համար և պետք է ուղղակի արմատախիլ անենք դա, որովհետև դա կոնկրետ ռազմավարական նշանակության հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չարաշահումների դեպքերը պետք է պարտադիր ուղարկվեն իրավապահ մարմիններին, պարտադիր պետք է պատշաճ քննության արժանան, պարտադիր դրան պետք է հետևի պատասխանատվությունը: «Մեր հարգելի ճանապարհաշինարարները պետք է այս արձանագրումն անեն կամավոր և սրանից անեն հետևություններ, որպեսզի մենք բարդությունների առաջ չկանգնենք»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
12:19 19-01-2023
Կոմպրոմիս պետք է չլինի. գնացեք ու փակեք. այս շարքը պետք է կանգնեցնել. Փաշինյան
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան