211652_close_icon
views-count57035 դիտում article-date 18:45 20-12-2018

Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ դիմում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. 300-ից ավելի բեռնատարներ կանգնած են Թբիլիսիից դեպի Գուդաուրի տանող ճանապարհին. բեռնատարների շարասյունը ձգվում է մոտ 3 կմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արդեն 2-րդ օրն է՝ ինչ Տավուշի մարզի Բագրատաշենի մաքսակետում բեռնատարների վարորդները կանգնած սպասում են, թե երբ են Վրաստանի մաքսավորները թույլատրելու, որպեսզի անցնեն Վրաստանի Հանրապետությունով դեպի Ռուսաստան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են, որ բեռնատարները բարձված են տարբեր տեսակի բեռով, այդ թվում նաև գյուղմթերքով և արագ փչացող ապրանքներով: Սահմանին բեռնատարների վարորդները գտնվում են անորոշ վիճակում, չիմանալով, թե Վրաստանի կողմը երբ է թույլատրելու նրանց անցնել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 300-ից ավելի բեռնատարներ կանգնած են Թբիլիսիից դեպի Գուդաուրի տանող ճանապարհին՝ Պտղավանից մինչև Բագրատեշեն անցակետ և բեռնատարների շարասյունը ձգվում է մոտ 3 կմ: Ըստ շրջանառվող լուրերի, ճանապարհը երկկողանի փակ է բեռնատարների համար, քանի որ Գուդաուրի գյուղում դահուկադաշտ են կառուցել և այդ իսկ պատճառով միչև հունվարի 7-ը ճանապարհը փակ կլինի: Մի քանի հոգի էլ, ում բետնատարը խաղովով է բարձված, շեշտում էին, որ բարձել են ամբողջ տարվա եկամուտը, որպեսզի տեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն, սակայն այսպես սպասելով՝ կարող են զրկվել դրանից: Վարորդները նշում էին նաև, որ 2 վարորդ անցել են Վրաստանի սահմանը, սակայն չհասած Մառնեուլի քաղաք, Վրաստանի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են բեռնատարը և տեսնելով, որ վարորդը մեկնում է ՌԴ, տուգանել են 1000 լարի գումարի չափով, այնուհետև հետ ուղարկել Հայաստան: Վարորդները խնդրանքով դիմում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս հարցին լուծում տրվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր