211652_close_icon
views-count1672 դիտում article-date 19:20 20-12-2018

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվելու են հատուկ միջոցառումներ

ՀՀ ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ: Նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտեվորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու է «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն, արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ, կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում: Միջոցառումների անցկացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու են ու ենթարկվեն պատասխանատվության:

Նմանատիպ նյութեր