211652_close_icon
views-count4384 դիտում article-date 21:59 20-12-2018

Աշտարակի ոստիկանները մի քանի ժամում բացահայտեցին բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17։30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Արուճ գյուղի մի բնակիչ։ Տղամարդը հայտնում էր, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր տան առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր կենցաղային իրեր։ Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին և ձեռնամուխ եղան հանցագործության բացահայտմանը։ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների արդյունքում, կարճ ժամանակ անց տեղեկություն ստացվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի համագյուղացի՝ 31-ամյա Խաչիկ Գրիգորյանը։ Նույն օրը, գիշերը, նա հայտնաբերվեց Արուճ գյուղում և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել գողոնի մի մասը։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տուժողին պատճառված վնասի ընդհանուր չափը պարզվում է։ Խաչիկ Գրիգորյանը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր