3740 դիտում
22:30 20-12-2018
Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմուքնների ստուգարք:
Հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, մասնագիտական հարցեր են ուղղում ոստիկանության տարածքային բաժինների պետերին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն է:
Ստուգարքին մասնակցում էին ոստիկանության Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը:
Ոստիկանության այն պաշտոնյաները, որոնք անբավարար կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որոշ ժամանակ անց հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակցել ստուգարքի, որը կանցկացվի ՀՀ ոստիկանության պետի ներկայությամբ:
Ստուգարքները կտևեն 3 օր և կմասնակցեն հանրապետության ոստիկանության տարածքային բոլոր բաժինների պետերը:
Արդյունքներն ամփոփելուց հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
23:16 25-12-2018
Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5627 դիտում
23:42 13-06-2018
Մասնագիտական պարապմունք տարածքային բաժինների պետերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը