2439 դիտում
23:16 25-12-2018
Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 24-ից տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարքը:
Հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, գլխավոր վարչությունների ու վարչությունների պետեր, մասնագիտական հարցեր են ուղղում ոստիկանության տարածքային բաժինների պետերին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն է:
Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը:
Ոստիկանության տարածքային բաժինների պետերը պարբերաբար մասնակցում են տարբեր թեմաներով մասնագիտական պարապմունքների, որոնք ըստ ուղղվածությունների վարում են ոստիկանության պետի տեղակալները կամ համապատասխան վարչության պետերը:
Ոստիկանության այն պաշտոնյաները, որոնք անբավարար կգնահատվեն հանձնաժողովի կողմից, որոշ ժամանակ անց հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակցելու ստուգարքի, որը կանցկացվի ՀՀ ոստիկանության պետի ներկայությամբ:
Արդյունքները կներկայացնենք առաջիկայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3740 դիտում
22:30 20-12-2018
Ոստիկանությունում տեղի ունեցավ տարածքային բաժինների պետերի մասնագիտական պարապմունքների ստուգարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5627 դիտում
23:42 13-06-2018
Մասնագիտական պարապմունք տարածքային բաժինների պետերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը