Բակո Սահակյանն ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների. քննարկվել է ընկերության գործունեությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, և պետությունը այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա և գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: