211652_close_icon
views-count1519 դիտում article-date 19:55 19-04-2023

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում. նախարար

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Զվարթնոց» օդանավակայանը, նրա խոսքով, օրական ընդունում եւ ուղարկում է միջինում 90 չվերթ: 

«Եվ այդ առումով մեր օդանավակայանը հասել է իր հնարավորությունների սահմանին։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինեն ենթակառուցվածքային եւ այլ փոփոխություններ, որոնք թույլ կտան ապահովել ուղեւորների ավելի մեծ հոսքի սպասարկումը»,-ասաց Սանոսյանը։ 

Նմանատիպ նյութեր