2010 դիտում
21:28 21-12-2018
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Շվեդիայում ՀՀ դեսպանը Շվեդիայի խորհրդարանումում հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
Դեկտեմբերի 20-ին, դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը Շվեդիայի խորհրդարանումում հրաժեշտի հանդիպում ունեցավ Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի (Andreas Norlén) հետ։
Երկուստեք գոհունակությամբ նշելով հայ-շվեդական հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ զրուցակիցներն առանձնակի շեշտեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը շոշափելի առաջընթաց է գրանցել թե՛ խորհրդարանական ղեկավարության և հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների, թե՛ միջխորհրդարանական վեհաժողովներում երկու պատվիրակությունների փոխգործակցության ուղղությամբ։
Անդրեաս Նորլենի խնդրանքով դեսպանը ներկայացրեց նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության օրակարգը և հեռանկարները, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության ծրագրերում։ Կիսելով ծրագրի կարևորության հայկական կողմի գնահատականը՝ Անդրեաս Նորլենը Շվեդիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների սկզբունքային աջակցությունը հայտնեց Արևելյան գործընկերության հետագա զարգացմանը։
Դեսպան Ապիտոնյանը Անդրեաս Նորլենին խնդրեց իր երախտիքի խոսքը փոխանցել Ռիկսդագի պատգամավորներին անցած տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընկերային պատրաստակամության համար։ Իր կողմից Շվեդիայի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն հայտնեց դեսպանին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը ներգրավվածություն ունենալու համար և մաղթեց հաջողություն հետագա գործունեության մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»