4249 դիտում
13:53 23-11-2017
Ռումինիայում ՀՀ դեսպանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին
Նոյեմբերի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին:
Հանդիպմանը մասնակցեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:
Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել Պատրիարքը, խոսելով հայ ժողովրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու Ռումինիայից ուխտագնացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:
Նմանատիպ նյութեր
2710 դիտում
19:00 11-12-2017
Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում