2460 դիտում
10:29 22-12-2018
Աշխարհում յուրաքանչյուր 6-րդը ցանկանում է լքել հայրենիքը, Հայաստանում՝ բնակչության 47 տոկոսը․ «Ամերիկայի ձայն»
Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը և բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4711488.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ պոտենցիալ ներգաղթյալների առավել ցանկալի բնակավայրը։ Այստեղ է ցանկանում տեղափոխվել հարցման ենթարկվածների 21 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերը ներգաղթյալների առավել ցանկալի երկրների ցուցակում կիսում են Կանադան և Գերմանիան՝ յուրաքանչյուրը 6 տոկոսով:
Հատկանշական է, որ 2015-17 թվականներին անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից: Այսպես, Հայաստանը, Նիգերիան և Հոնդուրասը մի շարքում էին. այս երկրներից ցանկանում էր արտագաղթել բնակչության գրեթե կեսը՝ 47 տոկոսը, մինչդեռ քաղաքացիական պատերազմից տառապող Սիրիայից ցանկանում էր արտագաղթել երկրի բնակչության 46 տոկոսը:
Առավել մեծ թվով մարդ՝ բնակչության երկու երրորդը, ցանկանում է արտագաղթել Սյերա Լեոնեից և Լիբերիայից: Հայիթիից, Ալբանիայից, Սալվադորից և Կոնգոյից ցանկանում է արտագաղթել բնակչության կեսից ավելին: Արտագաղթի մղելու հիմնական պատճառներն են հակամարտությունները, սովը և աղետները:
Համաշխարհային մակարդակով արտագաղթել ցանկացողների ներկա տոկոսը առավելագույնն է նախորդ դարի 30-ականների տնտեսական խոշոր անկումից ի վեր: Միևնույն ժամանակ, Եվրամիության անդամ պետությունների բնակչության թվում արտագաղթի ցանկության աճ վերջին տասնամյակներում չի արձանագրվել:
Նմանատիպ նյութեր
12414 դիտում
23:09 12-05-2017
Վրաստանը խոսքի ազատության մակարդակով 64-րդն է աշխարհում, Հայաստանը 79-րդը, Ադրբեջանը՝ 162-րդը
15310 դիտում
22:48 15-04-2017
«Ելք»-ը կրկին առաջինն է քվեաթերթիկում, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3-րդը՝ ՀՀԿ-ն․ ԿԸՀ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը