3760 դիտում
12:04 22-12-2018
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը: Այդ մասին Ria Novosti գործակալությանը հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:
«Տաջիկստանի նախագահն աջակցել է Ստանիսլավ Զասի թեկնածությանը և ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին փաստաթուղթը»,- ասել է Նիյաթբեկզոդան:
Զասի թեկնածությանն աջակցելու պատրաստակամություն Տաջիկստանի նախագահը հայտնել էր Դուշանբեում դեկտեմբերի 14-ին նրա հետ հանդիպման ժամանակ:
Նախօրեին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Հետկանչի ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիկովը:
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
19:50 22-05-2019
Ներկայացվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին